Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀԱՊԿ-ի վրա Արևմուտքի աննախադեպ ճնշման մասին
ՀԱՊԿ-ն ամբողջությամբ և նրա անդամների մեծ մասը վերջերս բախվել են Արևմուտքի աննախադեպ ճնշմանը, ասել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
Այս մասին Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է Վիկտոր Խրենինը։ Այս մասին գրում է Ria.ru-ն։
«Կարծում եմ՝ ձեզնից յուրաքանչյուրի համար պարզ է, թե վերջերս ինչ աննախադեպ ճնշումների են ենթարկվել ինչպես կազմակերպությունն ամբողջությամբ, այնպես էլ նրա անդամների մեծամասնությունը՝ այդ թվում՝ հետխորհրդային տարածքի այլ երկրներում»,- ասել է Խրենինը։