«Հայաստան» դաշինքը, որը մեզ մեղադրում է բոլորի հետ հարաբերություն փչացնելու մեջ, չվավերացրեց համաձայնագրերը Չինաստանի և Ռուսաստանի հետ. Ռուբինյան
Իհարկե, ես չեմ կրկնի նախորդ նստաշրջանում իմ զարմանքն առ այն, որ մասնավորապես «Հայաստանը» դաշինքը բոլոր նախագծերին քվեարկում էր ձեռնպահ, սակայն մի հետաքրքրական բանի վրա ձեր ուշադրությունը դարձնեմ: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Պարզաբանելով՝ Ռուբինյանն ասաց. ««Հայաստան» դաշինքը, որը «Քաղաքացիական պայմանագրին» անընդհատ մեղադրում է աշխարհի բոլոր երկրների հետ առանց բացառության հարաբերությունները փչացնելու մեջ և «Հայաստան» դաշինքը կարծես թե կողմ է Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, հենց նոր ձեռնպահ քվեարկեց այս երկու երկրների հետ համապատասխան համաձայնագրերի վավերացման նախագծերի առնչությամբ: Ես չգիտեմ, թե ինչու նրանք դա արեցին: Սա զուտ ֆիքսենք»: