Երբ Նիկոլն ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն, կարծում եմ՝ նա իրեն նկատի ունի. Վարդանյան
Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի ինքն իրեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն:
Լրագրողներից մեկի հարցին, թե նախկին ընդդիմությունն է հրամայել գնդակահարել խաղաղ ցուցարարներին, ընդդիմադիր պատգամավորը լրագրողին ասաց, որ նա էլ է մնացել մանիպուլյացիաների տակ և շարունակում է մնալ:
«Կգա ժամանակ, և ամեն ինչ կբացահայտվի: Գնդակահարություն չի եղել, եղել է սահմանադրական կարգի տապալման բացահայտ փորձ, եղել են զոհեր, և հայտարարվել է արտակարգ դրություն: Եվ եթե դուք մի քիչ ուսումնասիրեք Մարտի 1-ի կադրերը, ապա կտեսնեք, որ այն ժամանակվա ընդդիմությունն է հրահրել և ցանկացած գնով փորձել տապալել սահմանադրական կարգը»,- նշեց Վարդանյանն ու հավելեց, որ եթե Մարտի 1-ի մեղավորներն են հայտարարում, որ բացահայտվելու է, ապա պարզ է, որ չի բացահայտվի, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: