Իրանի արտգործնախարարը մարտին կայցելի Ռուսաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մարտին կայցելի Ռուսաստան:
Այս մասին ասել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Նա ընդգծել է, որ այս պահին Թեհրանն ու Մոսկվան գտնվում են հարաբերությունների զարգացման ոսկե ժամանակաշրջանում և դրանք զարգանում են բոլոր ոլորտներում։