Հիանալի է. Տոյվո Կլաարը՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցչների հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Արցախի և Բաքվի ներկայացուցիչների միջև Խոջալուում (Իվանյան) կայացած հանդիպումը։
«Այսօր Խոջալուից հուսադրող լուրեր են ստացվում Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների շփումների մասին։ Հիանալի է, որ քննարկումները կենտրոնացած են ինչպես ընթացիկ, այնպես էլ ավելի լայն հարցերի վրա»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։