Դեպի Խոզնավար գնացող ճանապարհն այս տարի կնորոգվի. Գնել Սանոսյան
Սյունիքի մարզում դեպի Խոզնավար գնացող ճանապարհն այս տարի կնորոգվի։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Դեպի Խոզնավար գնացող ճանապարհի նորոգման հարցն այս տարի մեր ծրագրերում է։ Ընդհանուր 18.5 կմ է ճանապարհը։ Կառավարության նիստերից մեկում գումար է հատկացվել»,–ասաց նախարարը։
Ըստ նրա, կնորոգվի սահմանամերձ գյուղեր գնացող 2 ճանապարհներից մեկը։ ՔՊ–ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվեց, թե նախատեսվո՞ւմ է արդյոք նորոգել Վաղատուր-Խնածախ ճանապարհը, որով նաև ռազմական մեքենաներ են անցնում։
Սակայն Սանոսյանը չմանրամասնեց` ասելով միայն, որ առաջնայնություն է տրվել Խոզնավար գնացող ճանապարհի նորոգմանը։