ԱՀԿ-ն նախազգուշացրել է նոր համաճարակի ռիսկի մասին
Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ թռչնագրիպը, որը ձեռք է բերում մարդուց մարդ տարածվելու ունակություն, կարող է հանգեցնել նոր համաճարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին:
«Մտավախություն կա, որ վիրուսը (թռչնագրիպը) կարող է նոր համավարակ առաջացնել: Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև պատվաստանյութեր մշակելու համար, որոնք հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում», — հայտարարել է նա։
Համաճարակաբանը բացատրել է, որ թռչնագրիպի նոր բռնկումը, որը ոչնչացրել է միլիոնավոր՝ վայրի և տնային թռչուններ ամբողջ աշխարհում, սկսվել է երկու-երեք տարի առաջ՝ A(H5N1) վիրուսի հատուկ տեսակի պատճառով: