Հունաստանում գնացքի վթարի հետևանքով 36 մարդ է զոհվել, ևս 85-ը՝ վիրավորվել
Հաղորդվում է, որ Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 36, վիրավորվել՝ 85 մարդ։ Հունաստանի պետական AMNA գործակալության լուրերի համաձայն՝ Լարիսա քաղաքից հյուսիս գտնվող Տեմպի շրջանում բախվել են մարդատար գնացքը և բեռնատար գնացքը: Այս մասին տեղեկացնում է Diken-ը։
Առնվազն 36 մարդ զոհվել է, 85-ը՝ վիրավորվել վթարի հետևանքով, որի հետևանքով մարդատար գնացքի որոշ վագոններ դուրս են եկել ռելսերից։
Վթարից հետո գնացքի ուղևորներին ավտոբուսներով տեղափոխել են Սալոնիկ, Լարիսա և Կատերինի։
Աթենքից Սալոնիկ մեկնող IC 62 գնացքում եղել է մոտ 350 ուղևոր։
Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։