Արտակարգ դեպք Արարատի մարզում. 12 խոտանված ավտոմեքենաներ այրվել են
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բակում խոտանված ավտոմեքենաներ են այրվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Արարատաի թիվ 26 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպ Ստեփանյանը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արարատյան փողոցի բնակիչ Ռազմիկ Ա.-ին պատկանող թիվ 96 տան հարակից այգում գտնվող խոտանված ավտոմեքենաներում:Այրվել է 9 ավտոմեքենա ամբողջությամբ և 3-ը՝ մասնակի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նշված բակում կա մոտ 25-ից ավելի խոտանված ավտոմեքենաներ, որոնք նույնպես ամեն պահի հնարավոր է այրվեին: