Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

«Ծայրահեղ շտապում են. բանակցություններն իմիտացիոն բնույթի են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մյունխենյան հանդիպումից հետո առաջիկայում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում՝ կրկին «արևմտյան» միջնորդությամբ: Համադրելով զարգացումները՝ Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ իրականում գործ ունենք ոչ թե բանակցությունների, այլ բանակցությունների իմիտացիայի հետ: «Ես գուցե մի փոքր ծայրահեղականորեն եմ մոտենում հարցին, բայց մենք ոչինչ չունեինք Մյունխենից առաջ, ոչինչ չունենք նաև բրյուսել յան հերթական հանդիպմանն ընդառաջ:

Հիմնական խնդիրն այն է, որ այս ռեժիմը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ղեկավարում է Հայաստանը, արդեն հանձնել է Արցախը: Ըստ իս, չկա որևէ խնդիր, որը կխանգարի նրանց իրագործել իրենց պլանը: Խանգարել հնարավոր է միայն արտաքին միջամտության պարագայում, որոշակի սցենարներում, ինչի մասին է վկայում քաղաքական, դիվանագիտական նաև ներկա ընթացքը»,ասել է Գ. Հարությունյանը:

Բանակցություններ, նրա խոսքով, չկան նաև այն պատճառով, քանի որ մեկ այլ խնդիր կա. ««Զանգեզուրի միջանցքն» է խնդիրը, որին, ըստ իս, դեմ է ոչ թե հայկական, այլ ռուսական կողմը: Անընդհատ խոսվում է «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, հայկական կողմը հայտարարում է, որ դա անհնար է: Ըստ իս, սակայն, նման հայտարարություններն արվում են հնարավոր, այսպես ասած, խոստումների համատեքստում՝ տրված, գուցե, ռուսական կողմին: Նշածս այն համատեքստում է, որ խստորեն կպատժվեն, եթե համաձայնեն նման զարգացմանը»: Քաղաքագետն այս փուլում պատահական չի համարում նաև արևմտյան շրջանակների ակտիվ այցերը Հայաստան՝ բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ: «Այն, որ Փաշինյանն Արևմուտքի դրածոն է, Արևմուտքի ազդեցության գործակալը, կարծում եմ, այդ հարցում այլևս կասկած չկա:

Պարզապես հիմա Արևմուտքը փոքր-ինչ խուճապի մեջ է ուկրաինական զարգացումներից, որովհետև միշտ չէ, որ զարգացումներն այնտեղ ընթանում են այնպես, ինչպես իրենք կցանկանային: Ռուսական կողմի հաջողությունները նրանց խիստ անհանգստացնում են այն առումով, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ իրենց ձայնն արդեն լսելի չի լինի ցանկացած այլ իրավիճակի համար: Կարծում եմ՝ իրենք ուղղակի ծայրահեղ շտապում են, ինչի հետևանքով նաև դիվանագիտական բացթողումներ են ցուցաբերում»,ասաց նա: Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող զարգացումներին, Գագիկ Հարությունյանը նկատեց. «Դեպքերի զարգացման տրամաբանությունը, մեծ հաշվով, հուշում է, որ ադրբեջանցիները բավականին հետևողականորեն կարողանում են ստանալ այն, ինչ ներկայումս պահանջում են Փաշինյանից: Վերջինս պարզապես փորձում է ցույց տալ, թե իբրև համառում էր, պայքարում էր, որպեսզի այս կամ այն քայլը չաներ, բայց ստիպված էին: Այսինքն, այդ բանակցությունները բավականին իմիտացիոն բնույթ են կրում, ես չեմ կարողանում դրանք լուրջ ընդունել, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների համար ամենալուրջ խնդիրն արդեն լուծված է»: Հաշվի առնելով, որ մի կողմից իշխանություններն ասում են, որ «խաղաղության» պայմանագրում ֆիքսվում են «տեսանելի մեխանիզմներ Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների համար», մյուս կողմից՝ բացառում են, որ Արցախի մասով այնտեղ որևէ կետ կարող է լինել, Գ. Հարությունյանը նշեց. «Նման հայտարարությունները ևս հնարավոր չէ լուրջ ընդունել, որովհետև ակնհայտ է, որ գործ ունենք հերթական մանիպուլ յացիաների հետ:

Այս մանիպուլ յացիաներն ինչ-որ քայլեր իրականացնելու նպատակ ունեն, ոչ ավելին: Այլ հարց է, որ Արցախը չի հանձնվելու. ոչ թե Արցախը չեն հանձնելու, այլ Արցախն ինքը չի հանձնվելու»: Գագիկ Հարությունյանի խոսքով, ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելն ի սկզբանե ռուսական կողմի որոշակի շահագրգռվածությունների մասին էր վկայում. «Ես չեմ բացառում, որ այդ շահագրգռվածությունները հիմա էլ շարունակում են գոյություն ունենալ: Միևնույն ժամանակ, ամենավատ սցենարների համար մեր պարագայում մեծ երևակայություն պետք չէ: Խոսքն առաջին հերթին Արցախի հայաթափման վտանգի մասին է, բայց, լիահույս եմ, որ Արցախի ժողովուրդը դեռ կարող է պայքարել: Մեր ժողովուրդը, մեծ հաշվով, դեռ կարող է պայքարել, եթե, իհարկե, մի փոքր արթնանա»: Նրա խոսքով, այսօր դժվար է խոսել հնարավոր հանգուցալուծումների մասին:

«Բաքվում Լավրով-Ալիև բանակցությունները որոշակի փակագծեր բացեցին: Բանակցությունները մի կողմից ցույց տվեցին ռուսական կողմի անդրդվելիությունը, մյուս կողմից՝ չբացառեցին որոշակի զիջումների հնարավորությունը: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ ռենտգեն մեթոդներով կարող են հետևել՝ ինչ են տանում, ինչ են բերում Լաչինով: Ընդհանուր առմամբ, պետք է հասկանալ ընթացքը, քանի որ այսօր ամբողջ աշխարհն է խառնված, անորոշությունների մեջ է, և միանշանակ ոչինչ չենք կարող ասել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությանը՝ նա այս փուլի համար մի քանի հանգամանք առանձնացրեց: «Իմանալով այդ անձնավորությունների հոգեբանական և մտավոր կարողությունները, հնարավորությունները՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենց վարքագծում մի փոքր խուճապի էլեմենտներ են հայտնվել: Այսինքն, չկա այն համոզվածությունը և հավատը դեպի իրենց պատկերացրած «ապագան», տեսնում ենք նաև, թե ինչի է վերածվում այդ ապագան նաև իրենց համար: Այս հանգամանքը հաշվի առնելով են, իմ կարծիքով, ավելի շտապողական դարձել: Իհարկե, դժվար է որևէ տրամաբանական քայլ հիշել իրենց կողմից, միշտ են նման վարքագիծ դրսևորել, բայց հիմա՝ այս փուլում, անտրամաբանության չափերն, անշուշտ, մեծացել են»,-ընդգծեց Գ. Հարությունյանը: Վերջինս կարծում է, սակայն, որ վերոնշյալ շտապողականությունն ավելի շատ արտաքին աշխարհի թելադրանքն է:

«Աշխարհում տեկտոնիկ փոփոխություններ են սպասվում, որոնք կարող են և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ նաև մեզ համար: Բոլոր դեպքերում պայքարի բոլոր դաշտերում շարունակականություն է լինելու: Այս իրավիճակը, անշուշտ, տուրբուլենտ վիճակ է ստեղծում, ուր դասական օրենքները չեն գործում: Թե ինչ կարող է մեզ սպառնալ որոշակի զարգացումների դեպքում, դժվար չէ պատկերացնել: Առաջին վտանգը Արցախից հայկական տարրի բնաջնջումն է, ինչը հետո կարող է սպառնալ ՀՀ այլ տարածաշրջաններին, եթե արթնացում չլինի: Մեր պատմության մեջ մենք, որպես պետություն, որպես սուբյեկտ, ջնջվել ենք:

Չի կարելի բացառել նաև նման զարգացումները, մանավանդ, որ կան ավելի սարսափելի սցենարներ: Հիմա գրեթե բոլոր ուղեղային կենտրոնները, որոնք զարգացումների սցենարներ են ստեղծում, առաջին պլանում գրում են միջուկային պատերազմի մասին, որն ամբողջ աշխարհի համար ընդհանրապես այլ իրավիճակ կստեղծի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում