Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունը
Մամուլ

Վերաքննիչ դատարանը բեկանել է հօգուտ Խաչատուր Սուքիասյանի կայացված վճիռը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Արմեն Գեւորգյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է եւ ուղարկել առաջին ատյան` նոր քննության։ Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը` ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, հայց էր ներկայացրել ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանից պահանջելով, որ վերջինիս պարտավորեցնի՝ զրպարտություն համարվող հայտարարությունները հրապարակավ հերքել։ Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Գեւորգյանի հասցեին ասել էր․ «Լավ գիտեք՝ 2004-ի տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք՝ 2016-ի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի էդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, հիմա հարմար չի, ընտրություններ ա. էդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում:

Բայց էդ ընթացքում ի՞նչ էր լինում. հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ մարդիկ հարստանում էին, պարոն Գեւորգյան, Դուք կյանքում բիզնես արե՞լ եք, բիզնես չի արել, բայց մի հարյուր միլիոն դոլարի տեր ա: Մեկդ չի՞ հարցնում` որտեղի՞ց իրան դա, միայն կենտրոնում 57 սեփականության իրավունք ունի, ո՞վ ա էդ իրավունքը տվել»: Այս արտահայտությունների համար էլ Գեւորգյանը դիմել էր դատարան։

Սակայն դատարանն այս արտահայտությունները չէր համարել Գեւորգյանի նկատմամբ զրպարտություն՝ հիմնավորելով, որ Սուքիասյանը քննչական մարմնի տարածած հաղորդագրության հիման վրա դատողական-գնահատողական եզրահանգումներ է արել՝ չհասկանալով դրանց իրավական բովանդակությունը: Եվ իր որոշման մեջ գրել էր, որ Վճռաբեկ դատարանը հրահանգել է, որ «դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով, թե արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է՝ արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում»: Իհարկե, նման բարյացակամ մոտեցում դատարանները մյուսների, հատկապես՝ լրատվամիջոցների նկատմամբ չեն ունենում եւ չեն էլ փորձում խորանալ՝ որեւէ սխալ, չհաստատվող փաստ հրապարակելիս լրատվամիջոցը զրպարտելու միտում ունեցե՞լ է, թե՞ ոչ։

Սակայն Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարել առաջին ատյանի դատարանի՝ դատավոր Սերգեյ Սահակյանի, այս դիրքորոշումը՝ նշելով, որ Խաչատուր Սուքիասյանը դատողական- գնահատողական եզրահանգումներ չի արել, քանի որ նա իր խոսքում հղում չի արել նախաքննական մարմինների հայտարարություններին։ Դատարանը նաեւ գտել է, որ նույնիսկ նախաքննական մարմինների այդ հաղորդագրությունները չէին կարող հիմք դառնալ Սուքիասյանի կողմից նման հայտարարություններ անելու համար։ Այս կապակցությամբ դատարանը հետեւյալ եզրահանգումն է արել․ «Նախ, Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի մասին Խաչատուր Սուքիասյանն իր ելույթում ընդհանրապես չի հիշատակել կամ էլ չի նշել, որ այդ մեղադրանքի, դրա վերաբերյալ մամուլում եւ ՀՔԾ պաշտոնական կայքում տարածված տվյալների հիման վրա իր մոտ համոզմունք է ձեւավորվել առ այն, որ Արմեն Գեւորգյանը «100 միլիոն դոլարի տեր ա» եւ «միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի»: Այսինքն՝ արտահայտությունների հեղինակը տվյալ պահին չի բացահայտել այն փաստական հիմքը, որն ինքը հաշվի է առել քննարկվող արտահայտությունները կատարելիս: Նման պայմաններում հասարակության միջին վիճակագրական անդամի մոտ չէր կարող ձեւավորվել այն օբյեկտիվ ընկալումը, որ դրանք զուտ պատասխանողի գնահատողական դատողություններն են, մինչդեռ քննարկվող պարագայում էական է նաեւ ունկնդրի օբյեկտիվ ընկալումը:

Բացի այդ, բացասական կարծիքը կամ գնահատողական դատողությունը պաշտպանված է այնքանով, որքանով հիմնված է հաստատված կամ ընդունված փաստի վրա, մինչդեռ ենթադրյալ հանցագործության կամ նախաքննությամբ առաջադրված մեղադրանքի առկայությունը չի կարող հաղթահարել այդ շեմը, նկատի ունենալով, որ այդ փուլում խոսքն ընդամենը հնարավոր հանցագործության կատարման մասին է եւ ոչ թե ընդունված փաստի: Ընդ որում, հարկ է նկատել, որ հիշյալ հայտարարությունը նաեւ վերոնշյալ հրապարակումների բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունը չէ»։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը՝ դատավորներ Անի Մխիթարյան, Սամվել Գրիգորյան եւ Նարեկ Գաբրիելյան կազմով, բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության։