Ադրբեջանն Արցախի օկուպացված տարածքներում արդեն ծախսել է 4 միլիարդ դոլար
Ադրբեջանի նախագահ Ալիևը նշել է, թե որքան գումար է ծախսվել Ղարաբաղի «վերականգնման» վրա: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«2021-2022 թվականներին Ադրբեջանի կառավարությունը վերականգնողական աշխատանքների վրա ծախսել է մոտ 4 միլիարդ դոլար։ Այս տարի այս նպատակների համար նախատեսվում է հատկացնել առնվազն 1,7 մլրդ դոլար»,- նշել է նա: