Մեծ Բրիտանիայի ծովային ուժերը Պարսից ծոցում առգրավել են իրանական մաքսանենգ զենքեր
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Պարսից ծոցում առգրավել են իրանական մաքսանենգ զենքեր: Այս մասին գրում է Reuters-ը:
Թագավորական նավատորմի կողմից հայտնաբերվելուց հետո նավը նախ փորձել է անցնել Իրանի տարածքային ջրեր, սակայն կանգնեցվել է խմբի կողմից։
Նախնական ստուգումը ցույց է տվել, որ բեռը ներառում է իրանական հակատանկային կառավարվող հրթիռներ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների բաղադրիչներ։ Զենքն առգրավված է։