Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Բնակարանային հարցեր․ ո՞ր դեպքում կհեռացվի Նիկոլ Փաշինյանը

Ազգային ժողով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բուլգակովի հայտնի վեպում ասվում է, որ մոսկվացիներին փչացրել է բնակարանային հարցը։ Դա շատ բազմաշերտ ձևակերպում է։

Մեր «թավշյա» տղաներին ու աղջիկներին նույնպես փչացրել է բնակարանային հարցը (թեև՝ շատերը մինչև իշխանության գալն արդեն փչացած էին ու տառապում էին «բնակարանային հարցով»)։ 

Իշխանությունը զավթելուց հետո նիկոլենց ամբողջ թիմը նույն բանն է անում։ Փող է աշխատում։ Ու գրեթե բոլորը նույն ճանապարհն են անցնում՝ ամեն մեկն իր ստացած պաշտոնի, թալանի հնարավորության, ունեցած պարգևավճարի և այլ հնարավորությունների չափով։ Նաև՝ դաստիարակության ու կարդացվածության չափով։

Սրանք նախ իրենց տեսքն ու հագուստը փոխեցին։ Սկսեցին սանրվել կամ փոխել սանրվածը, ներկեցին մազերը, կոստյում գնեցին, փողկապ կապել սովորեցին։ Հետո անցան ավտոմքենա գնելու գործին։ Դրան հաջորդեց բնակարանի հարցի լուծումը։ Զուգահեռաբար սկսեցին ամուսնանալ, ամուսնացածները՝ սիրուհի կամ սիրեկան պահել։ Այս ամենից ազատ ժամանակ  «շարիկովները» սկսեցին քննարկել Էրգելս-Կաուտսկի նամակագրությունը։

Իշխանությունը «թավշյաների» համար կյանքի, լինել–չլինելու խնդիր է։  Իրենք չեն ուզում իշխանությունից հեռանալ ու վերադառնալ նախկին կյանքին։ Քանզի նախկին կյանքում իրենցից շատերը անլվա ու անխնամ էին, չունեին ավտոմեքենա, իսկ բնակարանը, այն էլ՝ մեծ բնակարանը կամ առանձնատունն անիրականանալի երազանք էր։ 

Հիմա ամեն ինչ կա, բայց այն երկիրը, որ կառավարում են «թավշյա» տղաներն ու աղջիկները, չլինելու եզրին է։ Բայց դա իրենց չի հետաքրքրում։ Իրենք աղքատություն են հաղթահարում իրենց գրպաններում։ Ու ինչքան էլ արհավիրք ու ողբերգություն են բերել, միևնույն է ինքնակամ չեն հեռանում, քանզի վախի ու ագահության գործոններով պայմանավորված գերմոտիվացված են իշխանությունը պահելու հարցում։ Ու հանուն դրա փնտրում են հովանավորներ, այդ թվում ու առաջին հերթին ի դեմս Թուրքիայի։

Վերջինս նույնպես գերմոտիվացված է Հայաստանում այսպիսի իշխանություն լինելու հարցում։ գերմոտիվացվածների շահերը 100 տոկոսով համընկել են։ 

«Թավշյա» տղաների ու աղջիկների այդ գերմոտիվացիան պայմանականորեն կարելի է անվանել թրքաբոլշևիկյան։ 

Թրքաբոլշևիկյան գերմոտիվացիային կարող է հաղթել միայն անձնական ու պետական գոյաբանական խնդրի առաջ կանգնած գերմոտիվացիան․ լինել-չլինելու հարցով գերմոտիվացիան։ Ասել է թե՝ թրքաբոլշևիկյան մահապարտին կարող է հաղթել միայն հայաստանակենտրոն մահապարտը, որն ունի նաև իշխանությունը վերցնելու անհաղթահարելի ցանկություն»։