Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել է առողջական պատճառներով Սաակաշվիլուն ազատ արձակելու միջնորդությունը
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն առողջական պատճառներով բանտից ազատելը մերժելու մասին որոշումը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ, այդ մասին հինգշաբթի օրը Facebook-ում գրել է Սաակաշվիլու համախոհ Եկատերինա Խերխեուլիձեն։
«Վերաքննիչ դատարանը հեռակա քննել է առողջական պատճառներով ազատ արձակվելոը Միխեիլ Սաակաշվիլու գործը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը»,-գրել է Խերխեուլիձեն։