NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Դու ես եղել իմ երեխու մահվան պատճառը, սրիկա՛. զոհված զինծառայողի հայրը՝ մեղադրվող հրամանատարին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվեց պատերազմում զոհված Հայկ Հարությունյանի հայրը՝ Հրանտիկ Հարությունյանը։

Նա պատմեց, որ որդին երկու ամսվա ծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Հայկից ծնողները մինչև հոկտեմբերի 6–ը տեղեկություն չեն ունեցել։ Հրանտիկը ծանոթներից մեկի միջոցով ճշտել է, որ իր տղան հոկտեմբերի 5–ին եղել է Հադրութում, բայց չի հավատացել, որովհետև իմացել է, թե տղան ու մյուս զինծառայողները Ջաբրայիլում են։ Հոկտեմբերի 6–ի գիշերը, ժամը 2–ի սահմանում, Հայկը զանգել է հորը, կես ժամ զրուցել են, տղան հորը վստահեցրել է՝ ապահով տեղ են տարել։

«Մինչև ամսի 8–ը հետը խոսել եմ, ամսի 8–ից նորից կապը կտրվեց»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Հրանտիկը շարունակել է փնտրել տղային և միայն հոկտեմբերի 16–ին է նրան հաջողվել որդու զինծառայակիցներից սերժանտ Հարութ Բալասանյանի հետ կապվել։ Նա տեղեկացրեց, որ նույնիսկ պատերազմից հետո ծնողները տեղեկություն չեն ունեցել իրենց որդիներից։ Հավաքվել են Պաշտպանության նախարարությունում, ամեն մեկն իր տղայի մասին գրավոր տեղեկություններ էտվել նախարարությանը ու այդպես մի քանի շաբաթ գնացել–եկել են։ Հետո նախարարությունն ինչ–որ հանձնաժողով է ստեղծե, որն ըստ Հրանտիկի՝ չի գործել։

«Դատախազին ասում եմ՝ ինչու չեք մեղավորներին ձերբակալում, եթե ուզում եք տեղեկություն իմանալ էդ գործի մասին, մտեք մեր տված տեղեկությունները կարդացեք ու իմացեք՝ ով է դավաճանել։ Մեր երեխեքին փրկելը խաղուպար էր, ի դեպ, դատարանին քննիչը խաբել է, ասել է, թե իբր էն 6 երեխեքին փրկել են Պաշտպանության նախարարությունը, բայց նրանց մենք ենք փրկել Ղարաբաղում, ՊՆ–ն ոչ մի բան չի արել»,– պատմեց Հրանտիկ Հարությունյանը։

Պատերազմում զոհված Հայկի հայրը պատմեց, որ ինքը հիվանդանոցում տեսակցել է փրկված զինծառայողներին։ Որդու նկարը ցույց է տվել, բայց նրան ասել են, թե իբր չեն ճանաչում Հայկին։

«Սուտ էին ասում, որովհետև մեզնից առաջ ԱԱԾ–ի քննիչը մտել էին իրենց մոտ ու ասել, որ ոչ մի բան չասեն մեզ։ Բայց երեխեքն ասել են՝ մեր ընկերները ողջ են, տղաներից մեկն ասել էր՝ հոպար, որ մենք բաժանվել ենք 8 հոգի մի խումբ է եղել, 6–ը մեկ այլ, 6 հոգի էլ մեկ ուրիշ։ Տղաներից մեկն ասում էր, որ մյուս տղաների խումբն ասել է՝ մենք վախենում ենք, չենք գալիս, մենք էլ եկել ենք էստեղ։ Իրենք հաստատ գիտեին, թե իրենց ընկերներին որտեղ էին թողնում, եթե զբաղվեին...ԱԱԾ–ն էլ չթողեց տղաները ինֆորմացիան մեզ ասեն։ Բայց մի շաբաթ հետո աներոջս տղան չերեզներով ճշտել էր, որ երեխեքը Ձորափ գյուղում անտառի մեջ են, եկել եմ Աշոտ Բալասանյանին ասել, որովհետև ինքն էր զբաղվում էդ գործերով, փոխարենն ինքը կազմակերպեր, որ երեխեքին փրկեին, ինքը խումբ վերցրեց, գնաց մոտակա գյուղերում ման եկավ, թուրքերը գլխի ընկան, որ ողջ երեխեք կան, հաջորդ օրը մեր երեխեքին խփեցին»,– պատմեց նա։

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: