ԵՄ առաքելության ներկայության վերաբերյալ պետք է պայմանագիր ստորագրվի. Փաշինյանը՝ Բեռլինում
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փասթաթուղթ կստորագրվի։ Այս մասին Բեռլինում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը կարգավորող պայմանագիր քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Կարծում եմ՝ փաստաթուղթը կստորագրենք, երբ ընդհանուր հայտարարի կգանք արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձևակերպումների շուրջ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը կարգավորվում է փոխադարձ պաշտոնական նամակներով։