ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին՝ F-16 կործանիչներում օգտագործվող հրթիռների հնարավոր վաճառքին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին՝ F-16 կործանիչներում օգտագործվող հրթիռների հնարավոր վաճառքին։ Ինչպես հայտնում է AZERTAC-ը՝ այս մասին տեղեկություն է տարածել ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության համագործակցության գործակալությունը, որը միջկառավարական համաձայնագրերի հիման վրա արտասահմանյան երկրներին զենք և ռազմական տեխնիկա է մատակարարում։
Այս որոշման մասին ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին։ Օրենսդիր մարմինը 30 օր ունի հնարավոր գործարքը մեկնաբանելու համար:
Որոշ ժամանակ առաջ Թայվանի պաշտոնյաները հարցում էին ուղարկել Վաշինգտոն՝ ձեռք բերելու 100 հակառադարային HARM և 200 AMRAAM (Advanced Medium Range Air-to-Air հրթիռներ), ինչպես նաև այլ համակարգեր և պահեստամասեր։ Եթե այն կայանա, ապա 619 միլիոն դոլար արժողությամբ գործարքը մեծապես կբարձրացնի կղզու հակաօդային պաշտպանության հնարավորությունները:
Թայվանը 1949 թվականից կառավարվում է իր հատուկ վարչակազմի կողմից։ Պաշտոնական Պեկինը կղզին համարում է Չինաստանի նահանգ։ 2022 թվականի օգոստոսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած այցից հետո իրավիճակը տարածաշրջանում լրջորեն լարվեց, և չինական բանակը լայնածավալ զորավարժություններ սկսեց Թայվանի շուրջ։