Իսրայելը դեսպանություն կբացի Իրանից 30 կմ հեռավորության վրա
Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը շուտով կմեկնի Թուրքմենստան՝ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու, որը կգտնվի Իրանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ այդ քայլը կոչված է ազդանշան ուղարկելու Իրանին, որ Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում աճում է:
Դեսպանատունը կլինի իրանական սահմանին իսրայելական ամենամոտ պաշտոնական առաքելությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը կբացվի Աշխաբադում։