ԱՄՆ-ն՝ Արցախի և Ադրբեջանի միջև վերջին շփումների մասին
ԱՄՆ-ը ողջունում է Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների վերջին բանակցությունները, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կարող են շարունակել պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները: Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը վճռորոշ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։