Թրամփին կարող են դատի տալ
Ոստիկանները, ովքեր տուժել են 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ, կարող են դատի տալ նրան։
Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարությանը։
«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ հասարակության հետ կապ հաստատելը նախագահի ավանդական գործառույթն է։ Սա չի ներառում անմիջական բռնության հրահրումը»,- ասված է հեռուստաալիքի Արդարադատության նախարարության հայտարարության մեջ: