Նյու-Դելիում կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Նյու Դելիում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը:
Ռուս նախարարը ՀՀ ԱԳՆ ղեկավարին հարցրել է, թե երբ է նա մեկնել Հնդկաստան, Միրզոյանն ասել է, որ նախորդ օրը:
Ինչպես հաղորդվում է, Միրզոյանը Նյու Դելիում կմնա մարտի 3-4-ը։ Երկու նախարարների հանդիպումը շարունակվել է առանց մամուլի։
Նշվում է, որ Նյու Դելիում G20-ի իրադարձություններից առաջ Լավրովն աշխատանքային այցով եղել է Բաքվում, որտեղ հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Տեսանյութը՝ այստեղ