Բորելը խոսել է Ռուսաստանին G20-ից հեռացնելու մասին
Ռուսաստանի դուրս մնալը Քսանյակի խմբից (G20) չի համապատասխանի բազմակողմանիության սկզբունքին։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Նյու Դելիում միջազգային փորձագիտական և քաղաքական համաժողովում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ հինգշաբթի G20-ի արտգործնախարարների հանդիպումը շատ ավելի լավն էր, քան 2022 թվականի նոյեմբերին Բալիում կայացած գագաթնաժողովը։