Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը եռակողմ նախարարական հանդիպում կանցկացնեն 2023 թվականին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Նյու Դելին և Պեկինը նախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կանցկացնեն 2023 թվականին։
Այս մասին նա հայտարարել է համաժողովի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք հանդիպել ենք անցյալ տարի և այս տարի էլ պատրաստվում ենք հանդիպել նախարարների մակարդակով»,- ասել է նա։