Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Նույնիսկ Շոլցի՝ «ինքնորոշման իրավունք» ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց. Էդուարդ Շարմազանով

Նույնիսկ Շոլցի «ինքնորոշման իրավունք» ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց՝ նկատում է ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլերի ու ՀՀ վարչապետի երեկվա համատեղ ասուլիսին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ծանոթացա Նիկոլի ելույթին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը։

Այն ոտքից գլուխ թրքահպատակ էր ու չէր ներառում Հայաստանի ու Արցախի պետական շահերը։

Նախ, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, Փաշինյանն օգտագործում է ոչ թե Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ, այլ Լեռնային Ղարաբաղի հարց ձևակերպումը։

Սա առաջին անգամը չէ, երբ Նիկոլն անգլիալեզու լսարանում խուսափում է «conflict» ձևակերպումից եւ կիրառում է «issue» բառը։

Սա դարձել է տխուր օրինաչափություն ու դրանով Նիկոլը համաձայնվում է Ալիեւի այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ գոյություն չունի,այլ կա ընդամենը հարց կամ խնդիր։

Բայց դրա փոխարեն Նիկոլը հնազանդորեն կատարում է Թուրքիայի պահանջը ու այդ երկրի մասին խոսելուց արտասանում է «թյուրքիյե», այլ ոչ նախկինում օգտագործվող «թըրքի»՝ հերթական անգամ ի ցույց դնելով Էրդողանին դուր գալու պատրաստակամությունը։

Հաջորդը. նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից ինքնորոշման իրավունք եզրույթն օգտագործելուց հետո Նիկոլը չի խոսում ինքնորոշումից։

Նա վախենոմ ու խուսափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից ու փոխարենը հերթական անգամ արտաբերում է միայն Արցախի հայերի իրավունքների մասին:

Ստամբուլի ու Երուսաղեմի հայերն էլ իրավուքներ ունեն, բայց դա ինքնորոշման իրավունք չէ։

Եվ ամենակարևորը։

Փաշինյանն ասում է, որ Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից։

Սա ադրբեջանական պահանջի բավարարում է ու ադրբեջանական թեզ է։
Դա խոստովանել է հենց Նիկոլի ԱԳՆ-ն։

Այս թեզն Արցախից ձեռքերը լվալու, Արցախյան շարժմանը դավաճանելու ու Եռաբլուրն ուրանալու թեզ է։

Իսկ Նիկոլի խոսքերը «հայկական ժողովրդավարության» մասին ուղղակի ծիծաղելի են։

1. Նիկոլն ու դեմոկրատիան այնքան կապ ունեն իրար հետ որքան ֆաշիզմն ու մարդասիրությունը։

2. Կարիք չկա ԵՄ անդամ երկրում «ծախել» սեփական ժողովրդավար լինելը, քանի որ նույն ԵՄ-ն սուլթան Ալիևին համարում է «վստահելի գործընկեր», իսկ Արևմուտքի նավերն էլ Հայկական լեռներ չեն բարձրանալու։

Հերիք է Արևմուտքին դուր գալու էժան քայլերի դիմել՝ օգտվելով ՌԴ-ի խառը վիճակից։
Դա չի բխում ՀՀ շահերից, չնայած Նիկոլը ի՞նչ կապ ունի ՀՀ-ի ու Արցախի շահերի հետ։

Նա խելոք սպասարկում է Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերը՝ ի վնաս հայկականի»։