Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Մարտի 3-ին Թուրքիայում կրկին ստորգետնյա ցնցումներ են եղել:
Ինչպես հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, Քահրամանմարաշի (պատմ. Մարաշ) Օնիքիշուբաթ շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ և 6.95 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: