Թուրքիայի ԱԳՆ-ն Գյուլենի պատճառով դիմել է ԱՄՆ-ին
Անկարան Վաշինգտոնից ակնկալում է միջոցներ՝ հնարավորինս արագ դադարեցնելու քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների գործունեությունն ու ԱՄՆ-ում մնալը։
Այս մասին գրում է BBC-ն:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանջու Բիլգիչի՝ ահաբեկչության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջին զեկույցը միտումնավոր խեղաթյուրել է ահաբեկչությանը հակազդելու Թուրքիայի քայլերի մասին տեղեկատվությունը, որն ուղղակի վտանգ է ներկայացնում երկրի անվտանգության համար։