ՀՀ նախագահն ու Մարսելո Վենդեն քննարկել են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների զարգացման հարցերը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեին եւ նրա հետ քննարկել «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը և բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մարսելո Վենդեն Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող բարեփոխումների ընթացիկ և նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումային ծրագրերի իրականացմանը, օդանավակայանի շենքային ու տեխնիկական հնարավորությունների ընդլայնման գործընթացին:
Հանդիպման ավարտին ՀՀ նախագահն ընդգծել է իր պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցել իրականացվող բարեփոխումներին: