Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով. Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, դիտարկվել է օրերս համացանցում հրապարակված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1998թ․ պայմանագրի նախագծի բովանդակությունն ու այդ համատեքստում իր մոտեցումները։

«Օրեր առաջ համացանցում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին 1998թ․ պայմանագրի նախագիծը, որն ապացուցում է, որ գոռացող-ոռնացող լրատվականներն ու նրանց «ոչմիթիզական» հովանավորները փուչիկ են։

Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր է լուծել բացառապես փոխզիջումներով՝ 1997թ․ նոյեմբերին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատանն ունեցած հանդիպումից հետո, մեր պայմանավորվածության համաձայն, որպես ԼՂՀ պաշտպանության նախարար, 1998թ․ հունվարին ներկայացրել եմ ԼՂՀ իշխանությունների տեսակետը՝ հրապարակված պայմանագրի նախագծի տեսքով։ Առաջարկությունը մշակել ենք ԼՂՀ արտգործնախարարության հետ․ պաշտպանության նախարարությունը՝ տարածքների մասը և քարտեզը, արտաքին գործերի նախարարությունը՝ քաղաքական մասը։ Լ․ Տեր-Պետրոսյանի հետ քննարկել ենք ինչ տարածքներ կարելի է զիջել և ինչ տարածքներ չի կարելի զիջել ոչ մի դեպքում։ Այդ տարածքները և դրանց հիմնավորումները պարզ երևում են փաստաթղթում։

Բոլորն էլ գիտեին, որ այս հակամարտությանը պետք է վերջ դնել զիջումներով։ Ավելին՝ Հայաստանը, Արցախի իշխանությունների իմացությամբ և համաձայնությամբ, ամբողջ բանակցությունները տարել է զիջումների շուրջ։ Այլ տարբերակ էլ չեն ունեցել։ Բայց եկել, հայտարարել են, թե ոչ մի զիջում չի լինելու, ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Այսօր էլ նույն վիճակն է՝ պատրաստ են երկիրը հանձնեն, ժողովրդին փախստական դարձնեն, բայց ջրի երես դուրս չգա, որ հող հանձնելու վերաբերյալ են եղել բոլոր բանակցությունները։ Եթե կարող են, թող հերքեն։

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում շաբաշով լրատվականների աղմուկը։ Դրանց նպատակը ինձ համար պարզ է, ժողովրդի համար չէ պարզ։ Ես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել միայն երկու կողմի զիջումներով, իսկ դրա միակ ճանապարհը Ադրբեջանի հետ երկխոսությունն է և փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ Ես ներկայացրել եմ իմ տեսակետը, առաջարկել քաղաքական և հասարակական ուժերի հետ հղկել, վերջնական փաստաթուղթ պատրաստել և այդ փաստաթղթի շրջանակներում բանակցել Ադրբեջանի հետ։ Թե չէ՝ դարձել եք բացատրությունների և արդարացումների կառավարություն։ Ադրբեջանը մի բան է ասում, ամբողջ պետական համակարգով լծվում եք, որ հերքեք։

Իսկ եթե Ադրբեջանի հետ հաղորդակցվելու ճանապարհային քարտեզ ունենայիք, կիմանայիք ով է բանակցում, ինչի մասին է բանակցում, ժողովրդին ինչ ինֆորմացիա եք տալիս, երբ եք տալիս։ Հատուկ բթամիտների համար էլ ասեմ, որ փոխվստահությունը ինտեգրացիա չէ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ եմ առաջարկել ես և ինչ են բանակցել ինձանից հետո։ Ինձ բանակից հեռացնելուց հետո սկսել են բանակցել միջանցքի տրամաբանությամբ։ Եթե ես առաջարկել եմ 8000 քառ․ կմ տարածք, հանձնողը ե՞ս եմ, թե՞ սրանք, որ այսքան զոհերի գնով հազիվ 3000 քառ․ կմ տարածք են պահել։ Եթե հիմա էլ կոնկրետ գործողություններ չանենք, սա էլ չենք կարողանալու պահել։

Գոնե հիմա հասկացեˊք, որ ես եկել եմ ոչ թե հանձնելու Արցախը, այլ փրկելու Արցախը պահելու վերջին հնարավորությունը»,-գրել է նա։