Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՆերմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանըՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀայաստանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է միգրացիայի կառավարման իր փորձըԿամո Ցուցուլյանը ԱՊՀ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումներըՀայաստանն ու Բելգիան քննարկել են տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումըՈսկանյան Աստվածաշնչի տպագրության 360-ամյակին նվիրված գիտաժողով կանցկացվիՀայաստանը ռուսական հրուշակագործների համար ամենաարագ աճող արտահանման ուղղություններից մեկն էԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը վերջին տեղում էՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՖրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակրի վրա հրդեհ է բռնկվելՀայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների համար սեմինար է անցկացվել«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետ

Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ երիտասարդների հանդեպ, ովքեր ձգտում են կրթություն ստանալ . Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողների, ինչպես նաև Շիրակի մարզի մի շարք խոշորացված համայնքների ավագ դպրոցների աշակերտների:

«Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ երիտասարդների, առավել ևս այն երիտասարդների հանդեպ, ովքեր ձգտում են կրթություն ստանալ և լավագույնս դրսևորվել հասարակության մեջ»,- ողջունելով երիտասարդներին ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նա նշել է, որ իր խոսքը շարադրելու է «Առաջադեմ պետության ստեղծման տեսլականը» խորագրի շուրջ, որը ներկայացված է եղել երիտասարդների կողմից առաջարկված հարցերի շրջանակում:

Վահագն Խաչատուրյանը կարճ պատմական ակնարկով անդրադարձել է նոր անկախացած Հայաստանի դժվարություններին և պետականության կերտման սկզբունքներին:

«Մի կարևոր սկզբունք կար 1990-ականներին, որ որդեգրեցինք և մինչև հիմա առաջնորդվում ենք դրանով: Մենք գտնում էինք, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր։ Այն սկզբունքները, որով ձևավորվեց պետությունը 1990-ական թվականներին, դրանք կյանքում սկսեցին կիրառվել և իրականություն դառնալ մինչև որ 1995 թվականին Սահմանադրությամբ ամրագրվեցին»,-ասել է նա:

Նախագահը խոսել է նաև մեր երկրի ձեռքբերումների, արված բացթողումների և խնդիրների մասին:

«Մի կարևոր հանգամանք, որ կցանկանայի ապագայում ձեզ համար որպես սկզբունք կիրառելի դարձնեք ցանկացած իրավիճակում: Միշտ հեշտ է մեղավորներ փնտրել այլ վայրում, սակայն, առաջին հերթին, մեղավորներ պետք է մեր մեջ գտնենք, համարձակություն ունենանք գնահատել դա, և իհարկե դրա մեջ որևիցե տարօրինակ, ոչ մարդկային երևույթ չկա: Այո՛, մեղավոր ենք եղել, և պետք է կարողանանք այդ սխալն ուղղել: Սխալը, միգուցե, կայացել է նրանում, որ ժամանակին արձագանք չի եղել, կամ միգուցե ծնողներին, մեծերին, երիտասարդներին չենք լսել, միգուցե ինչ-որ հանգամանքներ այդ պահին հաշվի չենք առել, սակայն, բոլոր դեպքերում, պետք է պատրաստ լինենք այդպիսի իրավիճակներում գտնել հարցի պատասխանը՝ թե ինչու այդպես ստացվեց»,-ընդգծել է նախագահը:

Անդրադառնալով Խորհրդային Միության փլուզումից հետո ստացած ազատություններին՝ նախագահ Խաչատուրյանն ասել է. «Այդ ժամանակ արդեն մենք էինք ընտրում մեր գաղափարախոսությունը, հասարակության մեջ մեր տեղը, դերը, դիրքը և մեզ դրսևորելու հնարավորություններն էին շատ մեծ: Հիմա մենք ունենք ավելի մեծ այդպիսի հնարավորություններ: Ամենակարևորն այն է, որ մենք բոլորս ունենք հավասար հնարավորություններ մեզ դրսևորելու համար: Մենք բոլորս հնարավորություն ունենք մեր գիտելիքները, մեր կարողությունները դրսևորել, ինքներս ներկայանալի դառնալ և նաև հաջողություններ արձանագրել»:

Նախագահը խոսել է նաև պետություն-քաղաքացի հարաբերությունների և պարտականությունների, պետական ինստիտուտների կայացման կարևորության մասին:

«Երբ հարց ենք բարձրացնում, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, ապա այդ չափանիշների մեջ առաջինը պետք է լինի սիրելու հատկությունը: Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր սիրելի էակին, լինի երեխա, հայր, ծնող, ընկեր, ընկերուհի, մեծահասակ: Շատ զգույշ, խնամքով, նուրբ, ուզում ենք հաշվի առնել նրա բոլոր ցանկությունները և այլն: Մենք ինչքա՞ն ենք մեր երկիրը սիրում: Մեր երկիրը, եթե սիրենք, ժամանակը չի բավականացնի, մենք պետք է սանտիմետրերով ճանաչենք մեր երկիրը»:

Խոսելով այսօր մեր երկրի առջև ծառացած դժվարությունների և դրանց լուծումների մասին, նախագահ Խաչատուրյանը նշել է. «Մենք պետք է հաղթահարենք բոլոր խնդիրները, պետք է կարողանանք զարգանալ, ավելի մրցունակ դառնանք, մեր երկրի բարեկեցությունը բարձրացնենք, գտնենք հարցի պատասխանը, թե ինչպես ենք լուծելու մեր առջև ծառացած խնդիրները:

Այստեղ ամենակարևոր հարցը կարող է լինել, թե ո՞վ է լուծելու: Լուծողը դուք եք, մենք ենք, մենք բոլորս միասին: Շատ կարևոր է, թե «մենք»-ի մեջ ինչ ենք տեսնում: Այդ «մենք»-ը պետք է լինի կրթված, կիրթ, երկիրը սիրող և ապագային միտված ծրագրեր ունեցող անհատը: Մենք այլ պոտենցիալ չունենք:

Այն հնարավորությունները, որ դուք ունեք որպես երիտասարդներ, պետք է օգտագործեք կրթություն ստանալու համար: Մեր ապագան մենք տեսնում ենք կրթված հասարակության մեջ, որում պետք է լինի նաև համապատասխան միջավայր: Մեր հաջողությունները պայմանավորված են լինելու նրանով, թե մենք ինչքանով պատրաստված կլինենք, կրթված կլինենք, գիտելիք կունենանք և մեր առջև հստակ կտեսնենք մեր պատկերացրած երկրի տեսլականը»:

Նախագահը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին: