Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանըԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են համատեղ արդյունահանել ուրան ռմբակոծված միջուկային օբյեկտներից. ԹրամփՈւրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանըՄի խումբ քաղաքացիներ շրջափակել են «Hongqi»-ն․ փորձել են դուրս հանել վարորդին, հարվածել մեքենայինԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացինՀանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկըՍեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներՄհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանովԻմ հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության մեքենաները հեռացան «Զվարթնոց»-ի տարածքից․ ՄարուքյանՎերաքննիչ դատարանը Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքիԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձԱրցախցիների գույքային պահանջների հարցով շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ․ ԲեգլարյանԱմբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկումՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ ՍիվիլնեթԱյսօր այնքան են կողոպտվել, ոտնահարվել ու նսեմացվել մեր շահերն ու հայկական գործոնը, որ կառավարումը վերածվել է ընդամենը «ծաղիկ ծախողի գործառույթի». ԶաքարյանԱյսօրվա դեբատի գլխավոր հարցը այն չէ, թե ով ում ինչ հարց կտա, այլ այն, թե ով ավելի շատ ժամանակ կունենա խոսելու ընտրողների հետ. Քաղաքագետի խորհուրդը՝ դեբատից առաջՄայիսին ՀՀ է այցելել 10%-ով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածումԱմառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին ու կավարտվի օգոստոսի 15-ինԱՄՆ-ն և Արևմուտքը Հայաստանին մոտենում են՝ «վերցրու և թալանիր» տրամաբանությամբ. Մարիա ԶախարովաՍուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք«Անհաջող փորձ է ամոթալի իրավիճակից դուրս գալու». Սիմֆոնիկ նվագախումբը պատրաստ է հրապարակել Հանրայինին ուղղված պաշտոնական նամակներըԲելգորոդի ձեռնարկության տարածքում ուկրաինական ԱԹՍ–ի պայթյունից տղամարդ է վիրավորվելԸնտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով․ ՀարությունյանՓաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրվող աջակցության ծրագրերըԳագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հանրայինի բանավեճին․ ԲՀԿ-ն հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակումՀՀ կառավարությունը մտադիր է հողատարածքներ գնել Երևանում` նոր ավտոճանապարհի կառուցման համարԱՄՆ-ն և Իսրայելը պարտություն են կրել Իրանի զինված ուժերից. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա ԽամենեիՄենք շատ մոտ ենք նրան, որ 2018-ից սկսած մղձավանջը վերջապես կավարտվի. Մհեր ՄկրտչյանՀաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՄի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Տիգրան ԱբրահամյանՌուսաստանը հարվածներ է հասցրել Խերսոնին և Խարկովին. կան զոհեր, տասնյակ վիրավորներ«Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել «Ուժեղ Հայաստան»-ն անցավ «ստուգատեսը», տպավորեց «ցուցադրությամբ». վերլուծաբանԴոլարի առքը 367 դրամ է, վաճառքը՝ 370. տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հունիսի 4-ի դրությամբԱրթուր Օսիպյանը հրաժարվել է Անահիտ Մանասյանի ծառայություններիցՔՊ-ն 25-օրյա վարժական հավաքները դարձրել և դարձնում է պատժիչ գործիք․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ Ռուսաստանի կամ ԵԱՏՄ մյուս անդամների հաշվին. ՕվերչուկՕդի ջերմաստիճանը գնալով կբարձրանա․ հնարավոր են տեղումներԵթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը՝ պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին. Գագիկ Ծառուկյան
Ես կարող եմ արժանապատիվ երկխոսություն վարել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ. Ռոբերտ Քոչարյան
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը Ռուբիոն ստորագրել է հունիսի 1-ինՀակառոպուցիոն կոմիտեի հաղորդագրություններին կից հրապարակված ձայնագրություններն ամբողջական չեն. Խուդոյան
Գոնե հասկանո՞ւմ եք, որ սա ուտում են երեխաներ. կաթնամթերքը ժամկետի մեջ է, բայց մեջը բորբոս է (լուսանկարներ)
Եթե հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելուԵթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Վազող տողեր

Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք. Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքին

Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից:

Իր խոսքի սկզբում վարչապետն ամփոփելով ԳԴՀ այցը` նշել է, որ այն համարում է արդյունավետ։

«Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակն էր` փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փորձել մեր հերթին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ շատ ջերմ տպավորություններով եմ վերադառնալու։ Հանդիպումներն անցել են բարեկամական մթնոլորտում, այդ թվում՝ Բունդեսթագում անցկացված հանդիպումը, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի հետ հանդիպումը: Նաև քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ հանդիպում անցկացրինք, երեկ էլ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հրապարակային լավ հանդիպում է եղել։

Ընդհանուր առմամբ, չեմ ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է:

Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։

Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա։

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք շատ դժվար և վտանգավոր մի ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք։

Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք և չենք ունենում, մենք ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ և քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն։ Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք։

Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին»,- նշել է նա։

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը ԳԴՀ ավարտվել է: