Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներԱլեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անել և հավաքների մասնակցելԶախարովան «նեոնացիզմ» է որակել Զելենսկու վերջին քայլըԲարսելոնան վերջնագիր է ներկայացրել Մադրիդի Ռեալի նախագահինՆորից և նորից՝ ընդդեմ հայկականի և հայերիԳագիկ Խաչատրյանի որդին կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզումԿրակ, պայթյուն և 260 զոհ. Air India-ի ինքնաթիռի ողբերգական կործանման հետաքննությունը ձգձգվում էԻրանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակըՇիո Երրորդը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը45-ամյա վարորդը «UAZ»-ով սարում կողաշրջվել է․ փրկարարները գտել են նրա մարմինըՄոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքըՇատ եք վռազում, համբերեք. Սամվել ԿարապետյանՍեյրան Օհանյանին «բերման կենթարկեն» դատարանԿիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ մոտ և տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան (տեսանյութ)Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են. Ուզբեկստանի նախագահը՝ ՓաշինյանինԲայց ես չէի նկատել. Սամվել Կարապետյանի ոտքի սարքը անջատվել է․ ի՞նչ է կատարվել տնային կալանքի ժամանակ (տեսանյութ)
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մամուլ

Գերմանիայի՝ խաղի մեջ մտնելը հետաքրքիր զարգացումներ է խոստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանի անսպասելի այցը Գերմանիա մեծ աղմուկ բարձրացրեց։ Նշենք, որ նախապես չէր հայտարարվել այցի մասին, և հանրության ստվար շերտերի համար այն անսպասելի էր։ Սակայն դրա փոխարեն այցը մեծ աժիոտաժ առաջացրեց, քանի որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանն ու ղարաբաղյան խնդրին, կարելի է ասել՝ սենսիացիոն հայտարարություն արեց, նշելով, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության, նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Կանցլեր Շոլցը հայտարարեց, որ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքները դիտարկում են հավասարազոր: 

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և ԼՂ-ում գնալով սրվող հումանիտար իրավիճակով: Ստատուս քվոն չի կարող շարունակվել, և պետք է երկարաժամկետ լուծման հանգել՝ ի բարօրություն մարդկանց: Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև ԼՂ-ի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից: Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»,- ասել է Շոլցը։ Սա իսկապես կարևոր արձանագրում է, որ հնչում է այնպիսի պետության ղեկավարի շուրթերից, ինչպիսին Գերմանիան է՝ Եվրամիության առաջատար ու միջազգային հարաբերություններում նշանակալի խաղացողներից մեկը, և հայտարարությունը կարևոր է նաև այն համատեքստում, որ ընդամենը մեկ տարի առաջ այս օրերին Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանում հայտարարեց, թե միջազգային հանրությունն իրենից պահանջում է Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցում»։

Գերմանիայի կանցլերի հայտարարությունից հետո հայաստանյան  քաղաքական-քաղաքագիտական շրջանակները բացատրություն են պահանջում Փաշինյանից՝ ում նկատի ուներ, երբ ասում էր, թե միջազգային հանրությունը նշաձողի իջեցում է պահանջում, եթե ԵՄ առաջատար երկրներից մեկը նման հայտարարություն է անում։ Գուցե Փաշինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջնե՞րը։ 

Ուշագրավ է, որ Շոլցի հայտարարությունը ողջունեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Մենք ողջունում ենք Օլաֆ Շոլցի հայտարարությունը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասարազոր սկզբունքների հիման վրա: Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու», - գրել է Արցախի նախագահը Թվիթերում։ Մինչդեռ Փաշինյանը  Շոլցի հետ համատեղ ասուլիսում ընդամենը կմկմաց  խաղաղության օրակարգին իր պատրաստակամության մասին՝ բնականաբար, ոչ մի խոսք չասելով Արցախի խնդրի քաղաքական կարգավորման, ԼՂ կարգավիճակի, ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունքի մասին։ 

Այնուամենայնիվ, արցախյան խնդրի խաղաղ կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահ չհանդիսացող Գերմանիայի կողմից նման հայտարարությունն ի՞նչ նպատակ է հետապնդում։ Լսեցինք քաղաքագետ Սուրեն Զոլյանի տեսակետը, ում համար նույնպես անհասկանալի էր։ «Ինչո՞ւ այցին ընդառաջ ինֆորմացիա չկար, երբ սովորաբար նման այցերին բավականին մանրակրկիտ են պատրաստվում, և այն նախապես հայտնի է լինում։ Ինչո՞ւ է Փաշինյանը թաքցրել այդ այցի մասին, պետք է իր խոսնակին հարցնել կամ գուցե՝ տիկնոջը կամ դստերը, որոնք իր հետ գնացել են, նրանք ավելի լավ կիմանան, թե ինչու այդ մասին չի հայտարարվել։ Բայց փաստենք, որ հանդիպման ընթացքում արված երկու հայտարարություններն ակնհայտ անսպասելի էին հենց իր՝ Փաշինյանի համար»,- նկատեց Զոլյանը։

Առաջին հայտարարությունը, ինչպես արդեն նշեցինք, արցախյան խնդրին էր վերաբերում․ Զոլյանը կարևորեց այն, բայցև տարակուսանք հայտնեց Գերմանիայի՝ արցախյան խնդրի կարգավորման գործընթացին ներգրավվելու շահագրգռվածության առումով։ «Մինսկի խմբի սկզբնական ֆորմատում՝ այն 11 երկրների շարքում նաև Գերմանիան էր, բայց ես հիշում եմ, որ 1992 թվականին Գերմանիան շատ պասիվ էր պահում իրեն, գրեթե հայտարարություններ չէր անում։ Ինչն էր հետաքրքիր՝ մասնավոր զրույցների ժամանակ, երբ ես շփվում էի իրենց պատվիրակների հետ, տեսա, որ իրենք շատ լավ տեղյակ են խնդրից և պատրաստ էին խոսակցության, երկու տարբերակին։ Այն ժամանակ Սերբիայի դեմ պատժամիջոցներ էին կիրառել և ասում էին, որ մենք ենք մեղավոր պատերազմի համար, իսկ հաջորդ անգամ՝ հղում անելով Խորհրդային Միության օրենսդրությանը, գիտեին, որ դա հնարավորություն է տալիս անկախանալու։ Այսինքն՝ ես հասկացա, որ Գերմանիան թեպետ իր պասիվությանը, ուներ իրավական ուժեղ կենտրոններ, որոնք ուսումնասիրություններ էին անում և պատրաստ էին երկու տարբերակի՝ Հայաստանին ճնշելու, սանկցիաներ կիրառելու և Արցախի անկախության համար։ Իհարկե, իրենք չկողմնորոշվեցին և, ի վերջո, դուրս եկան խմբից՝ ԵՄ-ի տեսակետը լիազորելով Ֆրանսիային»,- հիշեց Զոլյանը։

Գերմանիայի ներկայիս ակտիվությունը, Զոլյանի խոսքով, պետք է դիտարկել տվյալ ժամանակամիջոցում, մասնավորապես՝ Արևմուտք-Ռուսաստան և ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունների համատեքստում․ «Փաստ է, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, որն ավելի ծանրակշիռ փաստ է, քան այս կամ այն հայտարարությունը՝ որևէ պատասխանատվություն ենթադրող։ Բայց դիտարկելով ԵՄ-ի հայտարարությունները նույն Լաչինի միջանցքի վերաբերյալ և Ադրբեջանի քամահրական վերաբերմունքը մոնիթորինգի խմբի հետ կապված, պարզ է դառնում, որ ռազմավարական գործակցությունում, բոլոր դեպքերում, կա անվստահություն, և դրա համար Ադրբեջանի վերաբերյալ նման մեսիջներ են ուղարկում, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով ազդել։ Սրան է ուղղված նաև դիտորդների գործուղումը, և քայլերի այս ամբողջությունը որոշակի ազդանշան է, որպեսզի Ադրբեջանը դուրս չգա համապատասխան եզրերից»։

Թե որքանով այդ հայտարարությունն արդյունք կենթադրի, քաղաքագետն ասում է, որ կերևա Լաչինի միջանցքի շուրջ առաջիկայում ծավալվող գործընթացներից․ «Բոլոր դեպքերում, մենք պետք է օգտագործենք այդ հայտարարությունը, և անկախ, թե ինչ քաղաքական դրդապատճառներից ելնելով է Շոլցն այդ մասին հնչեցրել՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների, թե Ռուսաստանի ակտիվությանն իբրև հակազդեցություն, շատ կարևոր է, որ նման հայտարարություն է հնչել։ Իհարկե, չխաբվենք բառերով, որովհետև, երբ խոսքը գնում է  ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության համազորության մասին, մենք կարող ենք ունենալ տարբեր լուծումներ, այդ թվում՝ ինքնավարություն, որը նույնպես համարվում է ինքնորոշման իմպլեմենտացիա, բայց երբ որ շեշտել է, որ այդ սկզբունքները  համազոր են, դա էլ է արդեն շատ կարևոր, որը սկզբունքային մոտեցում է և պետք է ամրապնդվի հետագա քայլերով»։

Քաղաքագետի գնահատմամբ, Գերմանիայի՝ խաղի մեջ մտնելը հետաքրքիր զարգացումներ է խոստանում․ «Առաջիկայում կհասկանանք, թե որ կողմից է խաղում խաղացողը»։ Զոլյանն այս քայլը, այդուհանդերձ, համարում է հակառուսական դեմարշ։

Նրա դիտարկմամբ, Շոլցի ոչ պակաս աղմկահարույց երկրորդ հայտարարությունը հայ-ռուսական հարաբերություններին էր ուղղված․ «Ռուսական մամուլի տեղեկատվության համաձայն՝ Շոլցը Փաշինյանին ասել է, որ հետևում են իրավիճակին, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի համար սանկցիաները շրջանցելու հնարավորություն չստեղծի։ Փաստորեն, ոչ միայն զգուշացնում են, որ ժանդարմները հսկում են սահմանը, այլև հետևում են, որ Հայաստանը չօգնի Ռուսաստանին՝ տնտեսական սանկցիաները շրջանցելու հարցում»»: