NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ

Մենք ենք ընտրում` ուզում ենք կորցնել հիշողությունն ու դառնալ կենդանի, թե մնալ մարդ. Մարուքյանը կասկածի տակ է դնում Արցախի անկախությունը

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ով, ըստ սահմանված կարգի, կատարում է երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Փաշինյանի  ամենատարբեր հանձնարարություններ, հաղորդումներից մեկի ժամանակ կասկածի տակ դրեց Արցախի անկախությունը։

Արձագանքելով հաղորդավարի հարցին՝ նա կլորացրած աչքերով ու զարմացած հայացքով` ասաց.

«Ինչի՞, մինչև 2020-ն Արցախն ո՞ւմ կազմում է եղել...»։

Հաղորդավարը փորձեց շտկել իրավիճակը` դիտարկմամբ, որ մինչև 2020 թվականն Արցախն անկախ է եղել։ Սակայն նա չհասցրեց արտաբերել «անկախ» բառը, երբ վրա տալով` Մարուքյանը հարցրեց. 

«Ո՞ւմ կազմըմ ա եղել, Հայաստանի կազմըմ ա եղե՞լ...»...

Իսկ երբ հաղորդավարն ավարտեց իր խոսքն ու ասաց, որ Արցախն անկախ է եղել, Մարուքյանն արձագանքեց.

«Կարո՞ղ ա, օրինակ, մազերը թափած մի մարդ, իր տանն անընդհատ խոսա, թե` փարթամ մազեր ունեմ...»։

Այլ կերպ ասած՝ Փաշինյանի մոտ հատուկ «հանձնարարականներով» դեսպան աշխատող Մարուքյանը կասկածի տակ դրեց Արցախի անկախությունը` միևնույն ժամանակ շեշտելով, որ այն նաև Հայաստանի կազմում չէր...

Եթե սա ասեր փողոցային, անկիրթ, տգետ, չկարդացած ու էլի նման որակումներով, օրինակ, մի «թափառական», գուցե շան տեղ չդնեինք ու ասեինք` դե անգրագետ շուն է` հաչում է... 

Բայց Մարուքյանին նման բան չենք կարող ասել, որովհետև նա ունի բարձրակարգ կրթություն, անդամակցում է բազմաթիվ միջազգային իրավապաշտպան  բարձր վարկանիշ ունեցող ցանցերի, իրավական ոլորտում անցած ճանապարհ ունի, հանդիսանում է կուսակցության նախագահ ու էլի մի շարք տիտղոսների է հասել... 

Այնպես որ, պարզապես ասել, թե նա տգետ է` սխալ կլինի, ուրեմն պարզապես անհայրենիք է։

Մենք` չէ, բայց մի առիթով ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը Մարուքյան Էդմոնին ասել էր՝

«Հոգնած, անբարոյականի վաստակ, քաղաքական տրյապկա»․․.

Չշարունակենք թվարկել այն որակումները, որոնք այդ օրը հնչեցրեց Սիմոնյան Ալենը, այլ պարզապես, հիշեցման կարգով, ներկայացնենք այդ օրվա տեսանյութը` մասնավորապես փոխադարձ «ռմբակոծությունների» հատվածը և անցնենք առաջ...

Սա` ի միջի այլոց...

Իհարկե, Ալեն Սիմոյանը, ինչպես ասում են, ևս նվեր չէ, ու Մարուքյանին ուղղված նրա բառապաշարային որակումները երևի թե չհիշեինք, եթե Էդմոնի պահվածքն անընդհատ չհիշեցնի իրեն տրված այդ գնահատականները...

Ինչպես, ինչ ճանապարհով այս գործիքը, ներեցեք` «գործիչը», հայտնվեց քաղաքական դաշտում` իր պատմությունն ունի։

Առհասարակ, փոքր մարդիկ քաղաքականության մեջ հայտնվում են անսպասելի, փորձում իրենց ոտքն ամրապնդել ստոր քայլերով ու իրենց դեմագոգիկ ելույթները հրամցնում ժողովրդին` գունավոր փաթեթավորումներով։

Սրանք, սովորաբար ունեն տերեր...

Ինչ վերաբերում է Մարուքյանին, ապա նա սկզբում փորձում էր «տեր գտնել» Բաղրամյան 26-ում, որտեղ, ըստ տեղեկությունների, Մարուքյանին, մեղմ ասած, մեջքով կանգնեցին։

Հետո նա, ընդդիմության շղարշի ներքո, սկսեց տեր փնտրել իշխանությանը մոտ գտնվող` մերձավոր մարդկանց մեջ։ Թերևս գտավ, ծառայեց, հետո նույն տրամաբանության մեջ էլ թերևս հասկացավ, որ «օգտագործված ու շպրտված է»։ Երբ Մարուքյանը հասկացավ, որ «Լուսավոր Հայաստանին» ոչ մի լուսավոր բան չի սպասվում, լուսանցքում մեկընդմիշտ չմնալու համար, այժմ էլ սկսեց սիրաշահել «հեղափոխական» իշխանությանը` դարձյալ խաղալով ընդդիմություն։

Այս անսկզբունքային ու միայն շահի հետևից վազելու տրամաբանության ֆոնին, ամենևին էլ զարմանալի չէր, որ Մարուքյանը, արդեն բացեիբաց, կստանձներ հատուկ Նիկոլին յուրահատուկ ծառայելու պարտավորությունը։ Սա նրա գրպանային թաշկինակ լինելու գործառույթում է։

Զարմանալին ու տհաճն այն է, որ այդ ծառայությունից չընկնելու համար, նա անգամ իր երկիրն ու հողն է պատրաստ ուրանալ... 

Դասականը կասեր` էդմոնմարուքյաններն են խայտառակում «ռեսպուբլիկան» նրա նմաններն են, որ, գլոբալ առումով, մեզ բոլորիս տանում են դեպի ոչնչացում` երկրի, պետության, ազգային և հոգևոր արժեքների, մշակույթի ու ի վերջո` պարզ մարդկային հարաբերությունների.․․

Նրանք հանուն պաշտոնի ու փողի «զոմբիացված» ծառայում են ինչ–որ մեկին ու նմանվում կենդանու. այսինքն` կորցնում են հիշողությունը, զառանցում` կասկածի տակ դնելով մեր պատմությունը, դառնում կենդանի ու ի վերջո` մորթվում հորթի նման։

Ալեքս Սահակյան