Պուտինը ցանկանում է տարածքներ փոխանակել․ Բրիտանական հետախուզություն
Պուտինը ցանկանում է Զապորոժյեի և Խերսոնի շրջանները ամբողջությամբ գրավել, ապա փոխանակել այն Ղրիմի հետ, որից հետո երկու շրջաններից դուրս կգան ռուսական զորքերը:
Այս մասին գրում է բրիտանական հետախուզությունը, հաղորդում է BBC-ն։
«Պուտինի հիմնական նպատակը իր դեմքը փրկելն է և իշխանությունը չկորցնելը, երկրորդը, ոչ պակաս կարևորը, արևմտյան պատժամիջոցների վերացումն է։ Եվ դրանում նրան կօգնի միայն Զապորոժյեի և Խերսոնի շրջանների ամբողջական ազատագրումը, որն առաջիկայում կարող է փոխարինել Ղրիմի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։