Շոյգուն այցելել է Ուկրաինայի մոտ սահման
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ուկրաինայի մարտական գոտի՝ Հարավային Դոնեցկի ուղղությամբ, հավանաբար՝Ուգլեդարի մոտ։
Այնտեղ նա հանդիպում է անցկացրել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, ով, ըստ մի շարք աղբյուրների, պատասխանատու է կոնկրետ Ուգլեդարի ուղղության համար։
Այնտեղ Շոյգուն զրուցել է այլ հրամանատարական կետերի և Ուկրաինայում ռուսական զորքերի նորանշանակ ղեկավար Վալերի Գերասիմովի հետ։