Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»

Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Արցախի և Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկվածության ապահովման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, միջազգային իրավապաշտպան և լրագրողական համայնքների ներգրավման հնարավորություններն ու ջանքերը։

Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողության հասցեական դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրների գործադիր և օրենսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպությունների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ և միջազգային հանրության այլ կառույցներ ու դերակատարներ:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ադրբեջանական կողմը դիտավորյալ ու անմարդկայնորեն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի խաղաղ բնակչությանը։

Իրավիճակի հանգուցալուծման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովման համար՝ գործարկվել են միջազգային իրավական մեխանիզմներ։

2022 թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, միջանկյալ միջոցներ կիրառելով՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջը՝ միջանկյալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

2022թ․դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։

2023 թվականի փետրվարի 22-ին Դատարանը որոշել է բավարարել Հայաստանի պահանջը և պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Հարկ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։

Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են Կողմերի կատարման համար ներառյալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:

Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որևէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղությամբ և, որպես հետևանք, մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների, այդ թվում՝ հունվարի 9-ից շարունակվող՝ Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից։

Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։

Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդեն որերորդ անգամ ապացուցվող փաստ է, որին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձնելով հակամարտության կարգավորման հետագա գործընթացների հիմնական տարր։