Մեսսին մերժել է պայմանագիրը երկարաձգելու ՊՍԺ-ի առաջարկը
Լիոնել Մեսսին մերժել է պայմանագիրը երկարաձգելու ՊՍԺ-ի առաջարկը։
Ինչպես հայտնում է La Vanguardia-ն, արգենտինացին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, չնայած այն բանին, որ աշխարհի առաջնությունից առաջ կողմերը պայմանավորվել են երկարաձգել համագործակցությունն առնվազն մեկ մրցաշրջանով։
Մեկ շաբաթ առաջ ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկ էր ներկայացրել Լիոնելին։
Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։