Միլանը կարող է գնել Ռոբերտո Ֆիրմինոյին
31-ամյա Ռոբերտո Ֆիրմինոն կլքի «Լիվերպուլը» ազատ գործակալի կարգավիճակով։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, բրազիլացու մոտալուտ հեռանալու մասին լուրերի ֆոնին նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Ա Սերիայի երեք ներկայացուցիչներ՝ Յուվենտուսը, Միլանը և Ինտերը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 28 միլիոն եվրո։