Լիլիթ Մակունցը Հայաստան-Ֆրեզնո համագործակցությունից անցել է Հայաստան-Կալիֆորնիա համագործակցության․ Ղազարյան
Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանի առջև դրված խնդիրները բարդանում են, գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Ակնհայտ առաջընթաց մի քանի օրում:
Ընդամենի օրերի ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Լիլիթ Մակունցը Հայաստան-Ֆրեզնո համագործակցությունից անցել է Հայաստան-Կալիֆորնիա համագործակցության։
Հայաստանում ԱՄՆ-ը դեսպանի առջև դրված խնդիրները բարդանում են։ Նա ստիպված է դիվանագիտական փոխադարձություն կիրառել և զարգացնել ԱՄՆ-Լոռի համագործակցությունը` ԱՄՆ-Ալավերդի համագործակցության փոխարեն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։