Փարիզում հարյուրավոր միգրանտներ բողոքում են արտաքսման նոր օրինագծի դեմ
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ ի նշան բողոքի նոր օրինագծի դեմ, որով խստացվում է երկրում ներգաղթի կանոնները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Շատո Ռուժ հրապարակում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Օրինականացնում ենք բոլոր ապօրինի ներգաղթյալներին», «Առանց փաստաթղթերի աշխատանքը տառապանք է աֆրիկացիների համար» կարգախոսները։
Ակցիան կազմակերպել են միգրանտների պաշտպանության ֆրանսիական ՀԿ-ները, ինչպես նաև օտարերկրյա աշխատողների և արհմիությունների մի շարք ասոցիացիաներ:
Ավելի վաղ նրանք պահանջ էին հրապարակել օրինագծի դեմ ՝ նշելով, որ այն միգրանտների իրավունքների հիմնարար խախտում է և նպատակ ունի օրենքում ամրագրել պրեֆեկտների կամայականություններն ու ռեպրեսիվ պրակտիկան: