ՌԴ խաղաղապահները մարդասիրական օգնության ևս մեկ շարասյուն են ուղեկցել Արցախ
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռով ավտոշարասյուն են ուղեկցել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցային գործընթացը հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ:
30 դիտակետերում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Խաղաղապահները նաև մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտակերտի շրջանի անապահով և բազմազավակ ընտանիքներին սննդի փաթեթներ տրամադրելու ուղղությամբ։