Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր (Լրացված)
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ ոստիկանությունից:
Դեպքի մասին մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։
Լրացում
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, «Խայփալու» կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։
Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Դեպքի մասին մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ։