Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգերի փլուզման մեջ
Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մեղադրել է ԱՄՆ-ին սպառազինությունների վերահսկման միջազգային համակարգերի փլուզման մեջ և ասել, որ Փհենյանի միջուկային զենքը արդարացի պատասխան է Կորեական թերակղզում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է The jerualem Post-ը:
Արտաքին գործերի նախարարությունը պետական KCNA լրատվական գործակալության կողմից տարածված մեկնաբանության մեջ ասել է, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան անցնում են վտանգի սահմանը, և դա հնարավոր չէ հանդուրժել: