Բաշար ալ Ասադը կգա Պուտինի մոտ՝ օգնություն խնդրելու
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտոնական այցով Մոսկվա կժամանի մարտի կեսերին։ Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով իրազեկ դիվանագիտական աղբյուրին և Կրեմլին մոտ կանգնած զրուցակցին։
ՌԴ ղեկավարի վարչակազմին մոտ կանգնած զրուցակիցը նշել է, որ Բաշար ալ-Ասադին կարող է ընդունել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Փորձագետների կարծիքով օրակարգում կլինեն հումանիտար հարցեր, հարաբերությունների կարգավորման հարցեր։ Բացի այդ, Ռուսաստանի Միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը խոստովանել է, որ Ասադը կփորձի օգնություն ստանալ Մոսկվայից երկրաշարժի հետևանքները լուծելու, ինչպես նաև Սիրիայում վառելիքի լուրջ ճգնաժամը հաղթահարելու համար։
Սեմյոնովը նաև կարծիք է հայտնել, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները ուկրաինական պատերազմի ֆոնին։