Զելենսկին խոսել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին
Դոնբասում տեղի է ունեցել ամենադժվար մարտերից մեկը՝ ցավոտ ու դժվարին։
Այս մասին երեկոյան տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշեց, որ գարնան առաջին շաբաթը ևս մեկ շաբաթ է, երբ ուկրաինացի զինվորները և բոլոր նրանք, ովքեր օգնում են պետության պաշտպանությանը, էլ ավելի մոտեցրին Ուկրաինային հաղթանակին։
Նա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր պաշտպանում են Բախմուտ, Ուգլեդար, Ավդեևսկի, Սեվերսկի, Սվատովսկի, Լիմանսկի և Զապորոժիե ուղղություններով, ինչպես նաև կամավորներին, ովքեր օգնում են զինվորականներին, բժիշկներին, բուժքույրերին։
«Մենք արդեն պատրաստվում ենք նոր շաբաթին. Ուկրաինայի համար նոր արդյունքներ կլինեն»,- խոստացել է Զելենսկին։