Ականի պայթունից ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական բանակի զինծառայողի մահվան մասին։
«Զինվոր Հուսեյնով Քամրան Նամիզ օղլուն մահացել է մարտի 4-ին մարտական հերթապահության ժամանակ՝ պայթելով ականի վրա»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը ցավակցություն է հայտնել մահացած զինծառայողի ընտանիքներին և ընկերներին։
