ԵՄ-ն նախատեսում է Ուկրաինայի համար զենք գնելու մեջ ներգրավել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներին
Եվրամիությունը նախատեսում է Ուկրաինայի համար զենք ու զինամթերք գնելու մեջ ներգրավել միության անդամ չհանդիսացող երկրներին։ Այս մասին գրում է Pais թերթը՝ հղում անելով Կիև մատակարարումները խթանելու ծրագրին։
Նշվում է, որ Նորվեգիան դասվել է նման երկրների շարքին։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Եվրոպայում խաղաղություն և ազատություն ապահովելու համար Գերմանիան պետք է զենքի և զինամթերքի անխափան արտադրություն սկսի։