Բաքվում մեծ շուքով կազմակերպել են Արցախում սպանված դիվերսանտի հրաժեշտի արարողությունը
Մարտի 5-ին Արցախում սպանված դիվերսանտ, ադրբեջանական բանակի զինծառայող Շահրիյար Ռամիզ օղլու Ալիբեյլիի մարմինը հանձնվել է ընտանիքին։
Բաքվում անցկացվել է սպանված դիվերսանտի հրաժեշտի արարողություն։
Շահրիյար Ալիբեյլին եղել է 44-օրյա պատերազմի մասնակից։