Բաքու է ժամանել Հարավային Կովկասի գծով Պետդեպարտամենտի խորհրդականը
Բաքու է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով նոր գլխավոր խորհրդական Լուի Բոնոն։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Այցի նպատակն է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։ Սպասվում է հանդիպում Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ այլ պաշտոնյաների հետ։ Ամերիկացի դիվանագետը կայցելի նաև Հայաստան և Վրաստան»,- ասվում է հրապարակման մեջ։