Իրանը ռուսական S-400-ների կարիքը չունի. իրանցի նախարար
Իրանն ունի պաշտպանական սպառազինության անհրաժեշտ պաշարներ և ներկայումս կարիք չունի գնելու ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Ռուսաստանն այն երկրներից է, որի հետ մենք բարձր մակարդակի հարաբերություններ ենք պահպանում, այնուամենայնիվ, մենք հասել ենք պաշտպանական զենքի ինքնաբավության, եթե անհրաժեշտ լինի դրանք գնել, մենք դա կանենք, բայց այս պահին մեզ պետք չէ այլ զինատեսակներ»,- ասել է նախարարը՝ պատասխանելով S-400-ի գնման հնարավորության մասին հարցին։
Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։